Հնդկաստանը հուլիսին կտրուկ կրճատել է ռուսական նավթի գնումները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀնդկաստանը հուլիսին այս տարվա մարտից ի վեր առաջին անգամ կրճատել է ռուսական նավթի գնումները՝ կապված սաուդյան նավթի էժանացման հետ, հայտնում է Reuters-ը։
Անցյալ ամիս Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները միջինը կազմել են օրական 877,400 բարել: Սա մոտ 7,3%-ով պակաս է հունիսի համեմատ։
Մինչդեռ, Սաուդյան Արաբիայից Հնդկաստան նավթի ներմուծումը հուլիսին աճել է 25,6%-ով, ինչn ամենաբարձրն է վերջին երեք ամսվա ընթացքում, նշում է Reuters-ը։ Ներմուծումը հասել է օրական 824,700 բարելի այն բանից հետո, երբ Էր Ռիադն ասիական գնորդների համար հունիսին և հուլիսին իջեցրեց իր պաշտոնական վաճառքի գինը։
Հնդկաստանը և Չինաստանն այս պահին ռուսական նավթի ամենամեծ ներկրողներն են, քանի որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները վախեցնում են գնորդներին այնպիսի շուկաներում, ինչպիսին Եվրոպան է, և նվազեցնում է նրա նավթի արժեքը: Ռուսական նավթի արտահանումն Ասիա երկրին այս տարի բերել է ապշեցուցիչ 285 միլիարդ դոլարի եկամուտ՝ նավթի և գազի վաճառքից, գրում է գործակալությունը։