Զելենսկին գնահատել է հակահարձակման ընթացքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի ուղղություններով մենք առաջ ենք գնում, մեզ համար շատ դժվար է։ Խիտ ականապատում, հազարավոր ականներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով հակահարձակման մասին, տեղեկացնում է UNIAN-ը։
«Ամենակարևորը միտումներն են։ Միտումը, որ զինվորականներն ինձ ամեն օր զեկուցում են, այն է, որ մենք անընդհատ ենք շարժվում և անընդհատ առաջ ենք գնում: Այո, կամաց-կամաց, բայց ուղղությունը ճիշտ է»,- ասել է նա։