Էրդողանը հիշել է Ղրիմի թաթարներին և հայտարարել, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան առաջին իսկ օրվանից չի ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը և շարունակում է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Կիևում «Ղրիմի հարթակ» երրորդ գագաթնաժողովի կապակցությամբ իր տեսաուղերձում։
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և առաջին իսկ օրվանից վճռականորեն հայտարարել է այդ քայլի ոչ լեգիտիմ լինելու մասին։ Մենք պահպանում ենք մեր դիրքորոշումը նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու առումով։ Բոլոր հարթակներում, և հիմնականում՝ ՄԱԿ-ում, մենք հայտարարում ենք, որ Ղրիմը Ուկրաինայի մաս է»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով, Թուրքիայի առաջնահերթությունը նաեւ Ղրիմի բնիկ ժողովուրդների՝ Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության ապահովումն է։