Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշմամբ՝ նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության չզեկուցվող հարցերի ցանկից: