Զգուշացեք. Կրծքագեղձի քաղցկեղի նշանները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇատ կարևոր է կարողանալ լսել սեփական մարմնին և նկատել, երբ ինչ-որ բան նորմալ չէ: Քաղցկեղի հայտնաբերման առժամանակյա ստուգումները բավարար չեն:
Այս մասին գրում է losingweightdone.com-ը և ուշադրություն հրավիրում այն ախտանշանների վրա, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
1. Խռպոտություն կամ շնչահեղձություն
Թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից մեկը հիվանդների մոտ շնչել չկարողանալն է, երբ օդը չի բավականացնում:
2. Ցավ կրծքավանդակում և քրոնիկ հազ
Քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպես թոքերի քաղցկեղն ու լեյկեմիան, կարող են բրոնխիտի կամ հազի նշաններ ցույց տալ, ինչպես նաև կրծքավանդակի ցավի:
3. Վարակներ և հաճախակի ջերմություն
Սրանք կարող են լեյկեմիայի` արյան քաղցկեղային բջիջների առկայության նշաններ լինել, որոնք առաջանում են ոսկրածուծում: Լեյկեմիայի հետևանքով ոսկրածուծը մեծ քանակությամբ արյան սպիտակ բջիջներ է արտադրում և թուլացնում օրգանիզմի` վարակների դեմ պայքարելու կարողությունը:
4. Դժվարություններ կուլ տալիս
Կուլ տալու դժվարացումը կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի ամենատարածված ախտանիշն է, հաճախ նաև թոքերի քաղցկեղի առաջին ախտանշաններից:
5. Գնդեր` վզին, աճուկային մասում կամ թևատակերին կամ այտուցված ավիշ հանգույցներ
Դրանց վկայում են ավշային հանգույցներում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որը կարող է քաղցկեղի առաջացման ազդանշան լինել:
6. Չդադարող արյունահոսություն կամ չափազանց շատ կապտուկները
Այս նշանները կապված են թրոմբոցիտների և արյան կարմիր գնդիկների հետ, որը կարող է լեյկեմիայի ախտանիշ դառնալ:
7. Հոգնածություն և թուլություն
Ընդհանուր թուլությունն այնքան տարբեր հիվանդությունների և քաղցկեղի նշան կարող է լինել: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, որը չի կոմպենսացվում քնելով կամ հանգստանալով, այցելեք ձեր բժշկին:
8. Փքվածություն կամ որովայնային քաշի ավելացում
Ձվարանների քաղցկեղ ունեցող կանանց մեծամասնությունը հաճախ անհասկանալի փքվածություն է ունենում:
9. Հագեցվածության զգացումն ու ուտել չկարողանալը
Սա ևս մեկ նշան է ձվարանների քաղցկեղի,երբ կանանց մոտ ընդհանրապես ուտելու ախորժակ չի լինում:
10. Կոնքի կամ որովայնի ցավ
Որովայնային և կոնքային հատվածներում ցավը կարող է փոխկապակցված լինել փքվածության հետ և ձվարանների քաղցկեղի ազդանշան լինել:
11. Արյուն կղկղանքի մեջ կամ հետանցքային արյունահոսություն
Սա հաստաղու քաղցկեղի հիմնական ախտանշանն է:
12. Քաշի հանկարծակի նվազում
Քաշի կորուստը հաստաղու և մարսողական համակարգի մի քանի այլ տեսակի քաղցկեղի առաջին նշաններից է: Դա խոսում է նաև քաղցկեղի դեպի լյարդ տարածվելու մասին:
13. Ստամոքսի խանգարում և հաճախակի կրկնվող ցավ
Սա ևս հաստաղու ախտանիշներից մեկը կարող է լինել:
14. Կարմիր, ցավոտ կամ այտուցված կուրծք
Այս ախտանշանը կարող է հուշել բորբոքային կրծքի քաղցկեղի մասին:
15. Պտուկների փոփոխություն
Սա ամենից հաճախ տեղի ունեցող փոփոխություններից է կրծքի քաղցկեղի ժամանակ, երբ պտուկը սկսում է ներս քաշվել կամ թեքվել դեպի կողք: