Բելգորոդում անօդաչուն պայթուցիկ սարք է նետել բնակչի վրա․ վերջինս մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Բելգորոդի մարզի Շչետինովկա գյուղում անօդաչուն պայթուցիկ սարք է նետել բնակչի վրա, վերջինս մահացել է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուից պայթուցիկ սարք են նետել, երբ տղամարդը գտնվում էր իր ամառանոցում եւ խոտ էր հնձում։ Պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-հայտնել է նա։