Շվեյցարիան 57 մլն դոլար Է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիան 57 մլն դոլար Է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Ինչպես հայտնել է կառավարությունը, այդ մարդասիրական կազմակերպությունը աջակցության համար դիմել է, քանիոր ֆինանսական դժվարությունների է բախվել։
«ԿԽՄԿ-ի ֆինանսները կայունացնելու համար Դաշնային խորհուրդն առաջարկում է նրան 50 մլն ֆրանկի չափով միանվագ վճար տրամադրել եւ մեղմացնել COVID-19-ի դեմ պայքարի համար նրա վարկի մարումը»,-ասվում էհաղորդագրության մեջ։
Դաշնային խորհուրդը, բացի ԿԽՄԿ-ի բյուջե միանվագ ֆինանսական վճար հատկացնելուց, օգոստոսի 30-ի նիստում որոշում է կայացրել մեղմել 2020 թվականին Կարմիր Խաչին հատկացված 200 միլիոն ֆրանկի (մոտ 228 միլիոն դոլար) վարկի մարման պայմանները՝ կապված բնակչության, հատկապես զարգացող երկրներում քովիդի ծանր հետևանքների հետ: