«Քաղպայմանագրում» խառն են. թմրանյութերի հետքերը հարուցել են Փաշինյանի զայրույթը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի քաղաքապետի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը նկատել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջև թմրանյութերի օգտագործման հետքեր կան։ Նա մոտեցել էր ոստիկաններին և հայտնել իր մտահոգությունները։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին, օրվա քարոզարշավի ամփոփումը բավականին լուրջ վիճաբանության է վերածվել այս թեմայով։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է խիստ դժգոհություն հայտնել, որ ՔՊ շտաբի դիմաց թմրանյութեր և ներարկիչների հետքեր են հայտանաբերել, սպառնացել պատասխանատուներին ամենախիստ պատասխանատվության ենթարկել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր իշխանավարման ողջ ընթացքում Հայաստանում ասոցացվել է թմրանյութերի հետ, այդ կուսակցության տարբեր ներակայացուցիչների համարում են թմրանյութերի հետ հակում ունեցող անձինք, շատերի անունն էլ շրջանառվում է թմրանյութերի շրջանառության տարբեր դեպքերով։ Իրավապահներն, իհարկե, որևէ դեպքում քննություն չեն իրականացրել, բայց հանրության մեջ շշուկները համառորեն տարածվում են։
Հատկապես այսօր, երբ Հայաստանում թմրանյութերի տարածումն ահռելի ծավալների է հասել, տելեգրամյան և սոցցանցային այլ ալիքներով դրանց շրջանառության աճի դեմ ոստիկանությունը ոչինչ անել չի կարողանում, ՔՊ շտաբի դիմաց թմրանյութերի հայտնաբերումը լրջագույն հարված է այդ կուսակցությանը, հատկապես, երբ քարոզարշավն այնքան էլ հարթ չի անցնում։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը լուրջ քննություն իրականացնել, հայտնաբերել և պատժել պատասխանատուներին։ ՔՊ-ում իրենք էլ հասկանում են, թե ինչ խորը իրավիճակի մեջ են հայտնվել։
Աննա Մինասյան