Նիկոլ Փաշինյանին ես եմ ասում, ինքը չի լինելու վարչապետ. Էդուարդ Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետական կուսակցությունը նախագահ սարգսյանի գլխավորությամբ մշտապես եղել է ու կա, ու ինելու է պայքարի կիզակետում: Այս մասին հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրուցում ասաց ՀՅՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր նպատակն է՝ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն լինի անկախ եւ ինքնիշխան, իսկ այդ նպաատակին հասնելու առաջին նպատակը այս հակապետական, կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է: Այո, կա հնարավորություն, կա հույս այնքան, ինչքան մենք հավատում ենք հայրենիքի հավիտենականությանը»,-ասաց նա:
Շարմազանովը ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ասում է, որ նրան հհեռացնելու են, Հայաստանը չի պարտվելու. «Նիկոլ Փաշինյանին ես եմ ասում, ինքը չի լինելու վարչապետ, ինքը գնալու է, հեռացվելու է, երբ որ հայ ժողովուրդը գիտակցի, որ այսպես հնարավոր չէ»: