ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 սեպտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սվազիլենդ` Անկախության օր, Բոնեյրե` Դրոշի օր, Բուլղարիա` Միավորման օր, Պակիստան՝ Պաշտպանության օր, Մերձդնեստր՝ Զինված ուժերի օր, Չիլի՝ Ազգային միասնության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1831– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանը։
1955 - Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, որից տուժել են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:
1957– ծնվել է լրագրող, լուսանկարիչ Վահան Ամատունին։
1964– ծնվել է ռուս ճանաչված ֆուտբոլիստ, «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը։
2001-Հայաստանի պղնձահանքերի օգտագործումը տրվել է շվեյցարական «Մանես և Վալեքս» ընկերությանը:
2005-հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատել են, որ մտադիր են դադարեցնել դեռեւս 2004-ին հայտարարված բոյկոտը և լիարժեքորեն մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին:
2006-առավոտյան Բայրոնի փողոցի սկզբնամասում սպանվել է Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը:
2008-Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից 0:2 հաշվով: Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետևել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը և Աբդուլլա Գյուլը:
2010-Փարպի գյուղի մոտակայքում` «Ներքին նավեր» կոչվող դամբարանադաշտում, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ:
2016-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց դաժան ծեծի են ենթարկել:
2019-Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
394– Ֆրիգիդ գետի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության միջև։
1522– Ֆերնան Մագելանի «Վիկտորիա» նավը 18 կենդանի մնացած անձնակազմով վերադարձել է Եվրոպա, ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1566 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման 1-ինը:
1716 —Բոստոնում ավարտվել է առաջին ամերիկյան փարոսի շինարարությունը:
1766 –ծնվել է անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս Ջոն Դալթոնը:
1819 —Թոմաս Բլանչարդը արտոնագրել է փականագործական հաստոցը:
1852 —Մանչեստերում բացվել է Բրիտանիայի առաջին անվճար գրադարանը:
1885- Արևելյան Ռումելիան միավորվել է Բուլղարիայի հետ:
1920- Բուխարայում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1952– Ժնևում ստորագրվել է հեղինակային իրավունքի մասին հռչակագիր։
1986- Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանել են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Պրավդան» առաջին անգամ պարտիզաններին անվանել է «ժողովրդական վրիժառուներ»:
1987 —ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում առաջին անգամ վիրաբուժական միջամտությամբ անջատվել են սիամյան եկվորյակները:
1989 —համակարգչային սխալի պատճառով ավելի քան 41 հազար փարիզցիներ ստացել են ծանուցում առ այն, որ նրանց կողմից իրականացվել է սպանություն, կողոպուտ և ՃՏՊ-ների խախտումներ:
1991-Խորհրդային Միությունը ճանաչել է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:
- Լենինգրադ (1924 թվականից) անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվել է Սանկտ Պետերբուրգ նախկին անունը:
-Չեչնյան հայտարարել է իրեն անկախ պետություն:
1997 - Լոնդոնում տեղի է ունեցել Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:
2007– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտին։
2021-վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:
2022– Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ուկրաինական հակահարձակումը խորկովյան ուղղությամբ:
Կ. Խաչիկյան