«Հայաստանը կգնա՞ Ուկրաինայի ճանապարհով»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSevastopol.su-ն գրում է, որ վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ հայտարարել է, որ անվտանգության ոլորտում Երևանը չպետք է հույսը դնի միայն Ռուսաստանի վրա։ Իսկ հետո նրա կինն է թռել միջոցառման, գուշակեք թե ու՞ր: Ճիշտ է, Ուկրաինա: Այսինքն երբեմնի բարեկամ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն ակնհայտորեն փոխվել է, այն էլ կտրուկ է փոխվել, բայց, ավաղ, սպասելի։
Նախկին խորհրդային հանրապետությունների զանգվածային ոգևորությունը «դեմոկրատական» գաղափարների նկատմամբ հայտնի է, հայտնի է նաև, թե ինչով են ավարտվում նարնջագույն, թավշյա և այլ հեղափոխությունները։ Մի խոսքով, արյունալի հեղափոխությունները արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների անխուսափելի իշխանության գալով։ Այդ սցենարը մենք տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, կարող էինք տեսնել Ղազախստանում։
Բայց Հայաստանի հետ, ինչպես ասում են, կա մի նրբերանգ: Նիկոլ Փաշինյանն այնքան էլ սիրված և զանգվածային աջակցություն ունեցող քաղաքական գործիչ չէ, նա չունի ընտրական մեծամասնություն (ինչպես Զելենսկին), և դա որքան շարունակվում է, այնքան ավելի է պակասում։ Պատճառը պարզ է, իհարկե, Ղարաբաղը։ Ով չգիտի, որ Ադրբեջանի հետ հակամարտության հերթական սրման ժամանակ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կորցրել է իր պատմական տարածքները։ Դժվար է թերագնահատել Ղարաբաղի արժեքը հայերի համար, այն հոգեպես միավորել է ազգին։ Երկրորդ կարևոր պահն այն է, որ Ռուսաստանը միշտ եղել է և հիմա էլ է Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը։ Առանց Ռուսաստանի օգնության (առաջին հերթին ռազմական) Հայաստանը կարող է կորցնել ոչ միայն վիճելի տարածքները, այլ նաև այն տարածքները, որոնք անվերապահորեն սեփականն է համարում։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ առճակատման սրությունը և այն, որ Ալիևին բացահայտորեն աջակցում է Էրդողանը, հայերի համար վտանգները շատ են։
Բայց վերջին մեկ շաբաթում Փաշինյանը գնում է այդ վտանգներին։ Հարց է ծագում, իսկ ինչի՞ համար։ Ի՞նչ է խոստացել Ամերիկան Հայաստանի վարչապետին, որ նա վտանգի տակ է դնում, բառիս բուն իմաստով, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս պնդումը անհիմն չէ, մենք բոլորս տեսնում ենք Ուկրաինան: Բայց տարբերությունը, կրկնում եմ, այն է, որ Փաշինյանը չունի և չի ունեցել ժողովրդի անվերապահ աջակցությունը։ Ուստի Հայաստանում իրավիճակը կարող է զարգանալ տարբեր, այդ թվում ամենաանկանխատեսելի սցենարներով։
Բայց, ինչպես ասում են, սպասեք և կտեսնեք։ Հուսով եմ, որ հին ու հրաշալի հայ ժողովուրդն ուժ ու իմաստություն կունենա միակ ճիշտ որոշումը կայացնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը