Հոնկոնգում տեղացել է վերջին 140 տարվա ամենաուժեղ տեղումները (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոնկոնգում տեղացել է վերջին 140 տարվա ամենաուժեղ անձրևը. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ուրբաթ գիշերը որոշ շրջաններում մեկ ժամվա ընթացքում տեղացել է մինչև 159 մմ անձրև, ինչը 1884 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
Աղետի հետեւանքով տուժել է ավելի քան 100 մարդ, չորսի վիճակը ծանր է։ Դպրոցներն ու բիզնեսները դադարեցրել են աշխատանքը, իսկ իշխանությունները բնակիչներին կոչ են անում մնալ տանը:
Հեղեղները հարվածել են նաև հարավային Չինաստանին:
Տեսանյութը՝ այստեղ