Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել է Կիմ Չեն Ընին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Դիմավորման արարողությունը տեղի է ունեցել հրթիռների մոնտաժային-փորձարկման կորպուսի գլխավոր մուտքի մոտ, փոխանցում է Риа Новости-ն։
«Շնորհակալություն մեզ հրավիրելու և ջերմ ընդունելու համար՝ չնայած ձեր զբաղված գրաֆիկին», - ասել է նա Պուտինի հետ «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել ԿԺԴՀ ղեկավարի հետ։ «Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, մանավանդ որ նման միջոցառումներ են եղել՝ հանրապետության հիմնադրման 75-ամյակը, Ազատագրական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, ՌԴ նախագահը դիմել է ԿԺԴՀ ղեկավարին.
Նշենք՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ավելի վաղ հայտարարել էր, որ իր այցը Ռուսաստան համարում է ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորության ցուցադրություն:
Պետությունների ղեկավարները կուսումնասիրեն «Վոստոչնի» տիեզերակայանը, այնուհետ բանակցություններ կանցկացնեն։