Թուրքիայի պաշտպանության նախարար․ Մենք շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄենք շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա վստահեցրել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Կովկասում կայունությանը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում մշտական խաղաղության արագ հաստատման համար»,- վստահեցրել է Գյուլերը։