ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 սեպտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Մալայզիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1822– ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը։
1931– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։
1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։
1944 –ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
1945 —ծնվել է ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։
1965 —ԽՍՀՄ Քրեական օրենսգրքում մտցվել են հավելվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։
1976–Երևանում ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորների հանելով նրանց ջրից։
1980- վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։
2005-Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով:
2008-Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
2010-ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին:
2014- Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի:
2019-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։
2021-Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1386 –ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։
1492 —Կոլոմբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։
1736 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարինգեյթը, որն առաջինն է սնդիկն օգտագործել ջերմաչափերում և ստեղծել Ֆարինգեյթի սանդղակը։
1745- ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։
1773 —Նոր Շոտլանդիա է (Կանադա) ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։
1782 —ծնվել է մանջուրական Ցին դինաստիայի Չինաստանի 8-րդ կայսր Դաոգուանը։
1810– Մեքսիկան հայտարարել է իր անկախությունն Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։
1821 —Ռուսական կայսրությունը հաստատել է Ալյասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։
1857 —բոստոնցի Ջեյն Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ ամանօրյա երգն առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում և ներկայումս անհնար է պատկերացնել Ամանօրն առանց այդ երգի ամբողջ աշխարհում։
1858 –ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։
1859 —անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգտոնն Աֆրիկայում հայտնաբերել է Նյասա լիճը։
1885 – ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։
1889 —Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան համաժողովը։
1908– ստեղծվել է«Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։
1916 —կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։
1956 —ծնվել է ամերիկացի ֆոկուսնիկ և իլիզիոնիստ Դեվիդ Կոպերֆիլդը։
1963- կազմավորվել է Մալայզիա պետությունը։
1970 – ստեղծվել է«Սև սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։
1973- վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆրանկոն։
1977– վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։
1978– Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15 հազար մարդ։
1987 —ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալյան արձանագրությունը։
1993 —վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար։
1999 —Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19 և վնասվածքներ են ստացել 200 մարդ։
Կ. Խաչիկյան