Թուրքիայում օրեր անց հայտնաբերել են ուղղաթիռի փրկարարների դիերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում փրկարարները հայտնաբերել են երեք մարդու դի, որոնք վթարի ենթարկված ուղղաթիռում են եղել։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։
Իզմիրի շրջանային անտառտնտեսության վարչությանը պատկանող հրշեջ ուղղաթիռը կործանվել է Քյոլեր շրջանում անտառային հրդեհի մարման ժամանակ։ Ինքնաթիռում եղել է Ղրղզստանի երեք և Թուրքիայի մեկ քաղաքացի։
Հիշեցնենք, որ դեռևս անհայտ պատճառով ուղղաթիռը բախվել է Թախթալի ամբարտակին, որի մոտ ջուր էր հավաքում անտառային հրդեհները մարելու համար։ Ղրղզստանի քաղաքացիներից մեկը վթարից հետո կարողացել է ինքնուրույն լողալ ջրի երես ու ափ դուրս գալ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։