Նազենի Հովհաննիսյանի նոր սանրվածքը (ֆոտո)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀաղորդավարուհի, դերասանուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միշտ էլ աչքի է ընկել իր համարձակությամբ` թե խոսքի մեջ, թե հագուստի:
Նազենին հաճախ է դիմում ոճային ամենատարբեր փոփոխությունների` միեւնույն ժամանակ պահպանելով իր կանացիությունն ու հմայքը:
Վերջին տարիներին, սակայն, Նազենիին սովոր ենք տեսնել երկար եւ մուգ շագանակագույն ուղիղ վարսերով:
Դերասանուհին որոշել է որոշակի փոփոխություն կատարել նաեւ սանրվածքի մեջ:
Իր շատ երկար վարսերը Նազենին մի փոքր կտրել է, բացացրել է երանգը եւ դրանց ալիքաձեւ կառուցվածք է հաղորդել, իսկ հետո Instagram-ի էջում ցուցադրել է արդյունքը:
Ինչպես միշտ` հաղորդավարուհի-դերասանուհին անկրկնելի տեսք ունի: Սա փաստում են նաեւ երկրպագուները: