Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, աշխարհի ժողովրդավարական երկրներին, պաշտպանել ԼՂ խաղաղ բնակչությանը. Freedom House
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆFreedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին:
Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է.
«Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի:
Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար»: