Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել: ՊԵԿ-ը նրան պատկանող «Նիկոլյան» ՍՊԸ-ի մասով արձանագրություն է կազմել եւ որոշում կայացրել։
Ի դեպ, այս որոշումը եղել է Ադրբեջանի դրոշը վառելուց հետո: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա էլ ՊԵԿ-ի որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում:
Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը չցանկացավ խոսել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, որի հետ Արամ Նիկոլյանը չի համաձայնել եւ դիմել է դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։
Դեպքից հետո խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր վարույթ, սակայն գործն ընթացք չստացավ»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում