Փաշինյանի «լայվը» հազիվ 15 հազար մարդ էր դիտում` հետհեղափոխական 300 հազարի փոխարեն․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, մյուսները` համոզված, որ նրա մնալու դեպքում մենք նորանոր կորուստներ ենք ունենալու, փորձում են նրան իշխանությունից հեռացնել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ուղիղ եթերով փորձեց իրավիճակը հանդարտեցնել:
Նրա «լայվը» հազիվ 15 հազար մարդ էր դիտում` հետհեղափոխական 300 հազարի փոխարեն: Մարդիկ նրանից սպասելիքներ չունեն եւ չեն հանդարտվում` Արցախի վիճակը եւ այն կցկտուր տեղեկատվությունը, որը հասնում է մեզ, թույլ չի տալիս «տուն գնալ»:
Երեկ նորից փողոցներ էին փակել, հանրահավաք եւ բողոքի ակցիա էին անում: Մարդիկ փորձում էին Արցախին ինչ-որ բանով օգնել, բայց հայտնի չէ, թե հաջորդ օրն ինչ նոր աղետ է մեզ սպասվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համար