Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Novorosinform.org-ը գրում է, որ Հայաստանի բնակչության համար Ղարաբաղի կորուստն իսկական ողբերգություն է և ժողովուրդն անմիջապես դուրս է եկել հանրահավաքների պահանջելով «դավաճան վարչապետ» Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել ցուցարարներին շուրջօրյա բողոքի ցույցեր սկսել։ Սկսվող Մայդանն անմիջապես սկսել են ցրել ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, որոնք նաև բերման են ենթարկել առանձնապես ակտիվ ցուցարարներին։ Բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընդդիմախոսներից ոմանք կառավարության շենքի վրա հարձակում իրականացնելու կոչեր են հնչեցնում: Ըստ ցուցարարների ճգնաժամը սրվել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Փաշինյանի հայտարարություններից հետո։ Երկրի ղեկավարին դա չեն կարող ներել, բայց հնարամիտ Փաշինյանը սողանցք է գտել ասելով, որ «Հայաստանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված տեքստի պատրաստմանը և չի եղել քննարկումների կողմ»։ Նման կերպ նա փաստորեն հրաժարվել է կատարվածի պատասխանատվությունից և հայտարարել, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Շատերը կարծում են, որ ոստիկանությունը դրանից հետո է սկսել հատուկ միջոցներ կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականը քննարկելիս պետք է առաջին հերթին նշել, որ ոստիկանությունը, զինվորականները և հատուկ ծառայությունները դեռևս գտնվում են վարչապետի ենթակայության տակ, հետևաբար իրականացնում են պետական ​​կառույցների և պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության խնդիրները։ Ուստի դժվար թե ցուցարարները կարողանան ուժով հասնել իրենց նպատակներին։ Բացի այդ, ժողովրդական բողոքը միշտ էլ սահմանափակ է միջոցների և հնարավորությունների առումով։ Այստեղ կարելի է հիշել հեղափոխական, մարքսիստ տեսաբան և խորհրդային պետության ղեկավարներից մեկի՝ Վլադիմիր Լենինի խոսքերը. «Ցանկացած հեղափոխություն ինչ-որ բան արժե միայն այն դեպքում, եթե այն գիտի ինչպես պաշտպանվել»։

«Ամբոխը, հավանաբար, կարող է ներխուժել կառավարության շենքը: Բայց հետո՞: Նրանք պետք է ճանաչվեն, և եթե հիշում եք, Կիևում մայդան տեխնոլոգիան հենց այն էր, որ ցուցարարների բոլոր գործողությունները անմիջապես ճանաչվում էին Արևմուտքի կողմից: Դա այստեղ տեղի չի ունենա, և հետևաբար Փաշինյանը չի հեռացվի։ Նա տանիք ունի։ Ժամանակին Յանուկովիչը, տարօրինակ կերպով, տանիք չուներ, բայց Փաշինյանը ունի։ Եվ հետևաբար, այստեղ, ինչպես միշտ, նման դեպքերում է լինում իրավիճակի զարգացումը կախված է ուժերի հարաբերակցությունից»,- ասել է Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի քաղաքագետ Վլադիմիր Բրուտերը։

Իսկ ընդհանրապես էլ ժողովրդի ճնշող մեծամասնության համար այդ քաղաքական գործչին հակադրվելու պատճառ չկա։ Վարչապետին աջակցում են պատգամավորներն ու հայկական վերնախավերը, որոնք առաջնորդի հետ բացահայտ արևմտամետ կուրս են բռնել և հրաժարվել Ռուսաստանից օգնություն խնդրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ «Դա մի տեսակ խորամանկ գազար է, որը տրվում է հերթական էշին (տեղական էլիտա) հոտոտելու, նա հոտոտում է ու հավատում, որ կստանա այդ քաղցրավենիքը: Բայց իրականում կենդանուն խաբում են, և շուտով մենք կտեսնենք Ադրբեջանական պետությանը Ղարաբաղի աստիճանական ինտեգրման գործընթացը»,- իր կարծիքն է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Ռոման Ռոմանովը։

Հայաստանը վաղուց համարվում էր Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասյան տարածաշրջանում։ Երկու երկրների դիրքորոշումները համընկել են համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ, կար համագործակցություն ԵԱՏՄ,  ՀԱՊԿ շրջանակներում։ Ուստի շտապ պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանը մնա բարեկամ։ Բայց դրան, ըստ ամենայնի, հնարավոր չի լինի հասնել ներկայիս վարչապետի հետ։ «Փաշինյանի փոխարեն կարող է գալ տեղի Պուտինը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա ղարաբաղյան պատերազմի վետերան է, հասկացող մարդ է, գիտի թե ինչ է քաղաքականությունը, մարդ, ով հասկանում է, թե ինչ են դաշնակցային պարտավորությունները, և նա ուղղակի Ռուսաստանի բարեկամն է, ինձ թվում է, դա սպառիչ նկարագրություն է: Հայաստանում այլ քաղաքական գործիչներ չկան, եթե այնտեղ լինեին քաղաքական գործիչներ, նրանք թույլ չէին տա դավաճանել ազգային շահերը, բայց կան տարբեր նմանակողներ, իսկ Քոչարյանն այն մարդն է, որը մեզ պետք է, այո»,- ասել է ռադիոհաղորդավար, հրապարակախոս և քաղաքական վերլուծաբան Արմեն Գասպարյանը։

Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առճակատումն ավարտվել է, ապա շտապենք վստահեցնել, որ ամեն ինչ վկայում է իրավիճակի դեպի էլ ավելի մեծ քաոսի աստիճանական անցման մասին։ Անդրկովկասյան տարածաշրջանում հիմնարար հակասությունները չեն լուծվել, այնտեղ պարզապես չկա գերիշխող ուժ։ Պետք է հասկանալ, որ դա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, դա ավելին է՝ վեճ ​​յուրաքանչյուր պետության գոյության համար: «Եվ հայկական կողմը, և ադրբեջանական կողմը պարբերաբար պնդում են, որ պատմականորեն մինչև իր ի հայտ գալու պահը մյուս պետությունը գոյություն չի ունեցել, հետևաբար այդ հողերը պետք է պատկանեն իրեն։ Եվ այդ ամենը կարող է հանգուցալուծվել միայն պետություններից մեկի լուծարմամբ»,- վստահ է Ռոման Ռոմանովը։

Ուստի, կանցնեն մի քանի տարիներ, իսկ գուցե տասնամյակներ, և երկու պետությունների բանակները մարտի դաշտերում կրկին կատաղիորեն կբախվեն։ Ամեն ինչ կախված կլինի արտաքին հանգամանքներից և հիմնական խաղացողների շահերից։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ արդեն խաղադրույք են կատարում, որ Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություն ունի կլանելու իր հակառակորդին, քանի որ նրան աջակցում են Թուրքիան, նավթադոլարները և երկրի տարածքով դեպի Եվրոպա լրացուցիչ գազատարներ կառուցելու հնարավորությունը: Իսկ Հայաստանին կարող է փրկել Ռուսաստանը, բայց դա պահանջում է, որ Երևանի առանձին անհատներ ունենան ցանկություն ու հավատարմություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко
Самое популярное