ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և Թուրքիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Նյու Յորքում Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը։ Այս մասին Վիկտորյա Նուլանդը գրել է սոցիալական ցանցի իր X էջում։
«Ես շնորհակալ եմ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարին՝ Ուկրաինայի և Ղարաբաղի խնդիրների, ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղիների և մեր ընդհանուր շահերի անկեղծ քննարկման համար»,- գրել է նա։