Կարմիր բերետավորների հոգսը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՀրապարակ թերթը գրում է․
Երեկ Երեւանը եռում էր` դասադուլ, գործադուլ, փակ փողոցներ։ Մարզերում սկսեցին ակցիաներ անել: Երեկոյան՝ հանրահավաք ու երթեր: Իշխանությունը փորձում էր հանդարտեցնել` մի կողմից վախեցնելով, մյուս կողմից ներկայացնելով, թե իրավիճակը կառավարելի է: Ողջ օրը մարդկանց էին բերման ենթարկում ոստիկանություն:
ՀՀ երկրորդ նախագահի որդուն ծեծի ենթարկեցին եւ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տարան հիվանդանոց: Բերման ենթարկվածների մեծ մասը դաժանաբար ծեծված էր․ կարմիր բերետավորները մի հոգս ունեն՝ իշխանություններին պաշտպանել:
Դատավոր Կարեն Ֆարխոյանն արցախցի երիտասարդի կալանավորեց, Անի Դանիելյանը՝ պատերազմների մասնակցի:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում