Բերետները իրենք են մեքենայի մեջ խոշտանգել Լևոն Քոչարյանին․ փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն է տարածել Լևոն Քոչարյանի գործով։
«Երեկ ակնհայտ անհիմն կասկածանքով ձերբակալվել է Լևոն Քոչարյանը: Կասկածի էությունը կայանում է նրանում, որ Լ.Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորների:
Համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերից ակնհայտ է, որ սա դասական սուտ մատնութուն է, քանի որ բերետները իրենք են մեքենայի մեջ խոշտանգել Լ. Քոչարյանին: Մեր գնահատմամբ սա Ն. Փաշինյանի «կոշտ արձագանքի» «ցուցումի» իրագործումն է: Սա քաղաքացիական անհնազանդության ակցիաները ճնշելու փորձ է, իսկ Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ: Ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել էր ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։