Վաղը 8-ից շարունակում ենք մեր բողոքի գործողությունները. Թևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, թե իբր ինքը ինքնիշխանության կողմնակիցն է, մյուս կողմը՝ ծայրագավառ լինելու, տո այ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես ու քո ծայրագավառությամբ մի դատիր ուրիշների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրաժարակում հանրահավաքի ժմանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Մենք հանուն Հայաստանի ու մեր երեխաների անվտանգության համար ենք ելել ոտքի: Մեր անելիքը հետեւյալն է լինելու. մենք անելու ենք ճիշտ հակառակը, ինչ Նիկոլն է անում. վերականգնելու ենք մեր դաշնակցային հարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ, Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ գնան այս տարածաշրջանում: Այ սա ենք անելու: Չենք պառակտելու մեր հանրությանը, տնտեսություն ենք զարգացնելու եւ քո նման ծայրագավառներին պետությանը մոտ չենք թողնելու»,-ասաց Թեւանյանը:
Նա բոլորին կոչ արեց վաղը առավոտյան ժամը 8-ին նորից փողոց դուրս գալ՝ անհնազանդության ակցիաների. «Մեր գործը մեր ներկայությունը կրկնապատկելն է, ալարել չկա: Ավելի լավ է փողոցում կանգնենք, քան խրամատում: Դե ուրեմն վաղը 8-ից շարունակում ենք մեր բողոքի գործողությունները»:
Թեւանյանը նշեց, թե որ հասցեներից են սկսելու ակցիաները՝ Աջափնյակում Մարզահամերգային համալիրի դիմաց, Շենգավիթում Գարեգին Նժդեհի հրապարակ, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ, Կենտրոնում՝ Կրկեսի խաչմերուկ, «Երիտասարդական» մետրոյի մոտ, Արաբկիրում՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, Կայան փողոցում «Երեւան Սիթի»-ի դիմաց, Զեյթունում «Երեւան սիթիի» դիմաց, Նոր Նորքում Գայի արձանի հարակից հատված, Մալաթիա-Սեբաստիայում՝ Անդրանիկի արձանի մոտ:
«Ես առաջարկում եմ վաղը այցելել բուհեր եւ հասկանալ, թե այս ղեկավարությունն ինչ են ուզում ուսանողներից: Կգնանք, կզրուցենք, ուսանողների հետ կշփվենք եւ միասին կիրականացնենք աշխատանքները: Ժամի հետ կապված այս պահին չեմ հաղթահարի:
Հաջորդ գործողությունը. Վաղը ժամը 13.30-ին, ով որտեղ գտնվում է ավտոմեքենայով իրականացնում ենք 10 րոպեանոց «քշադուլ»: Այսինքն կանգնեցնում ենք մեքենան այնտեղ, որտեղ կա եւ 10 րոպե չենք վարում մեքենան: Եթե ամբողջ քաղաքն այդ կոչն իրականացնի, ոստիկանությունն այդքան էվակուատոր չունի, այդքան ոստիկան չկա: Եվ երեկոյան ժամը ուղիղ ժամը 19-ին հանրահավաք է Հանրապետության հրապարակում»:
Այսօր որոշվեց, որ երթ չի լինելու, մարդիկ պետք է հանգստանան, որ առավոտյան սկսեն բողոքի անհնազանդության գործողությունները: