Բնավորությունն ըստ ծննդյան ամսվա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀունվար
Հունվարին ծնված մարդիկ ուժեղ բնավորությամբ են օժտված։ Կյանքի բոլոր դժվարությունները կրում են հպարտությամբ։ Էությամբ առաջնորդներ են և անգիտակցաբար փնտրում են այն անձնավորությանը, որը ունակ կլինի մրցել իրենց հետ։ Վճռական են, ինքնավստահ և պատրաստակամ։
Փետրվար
Փետրվարյան մարդիկ էգոիստներ են, համառ և քաջ, սակայն, ի տարբերություն հունվարին ծնված մարդկանց, վախենում են բարդություններից։ Արհամարհանքով են վերաբերվում իրենցից թույլ մարդկանց ։ Լինում են անհավասարակշռված, եսասեր և չափից ավելի անկեղծ։ Տրամադրությունը փոփոխական է և անկանխատեսելի։
Մարտ
Մարտին ծնված մարդկանց բնավորությունը տարբերվում է խոցելիությամբ և զգայունությամբ։ Այս մարդիկ դժվարությամբ են տանում քննադատությունը, կասկածանքով են վերաբերվում ամեն բանի, զգայուն են և անվճռական։ Թեև բնավորությամբ հավակնոտ են և համառ, սակայն դժվարությամբ են համակերպվում ձախողումներին։
Ապրիլ
Ապրիլյան մարդիկ նյութապաշտ են։ Նրանք վճռական են, ինքնավստահ, սակայն երբեմն մի փոքր ծուլանում են։ Հաճախ մեծ բարձունքների են հասնում կարիերայում՝ չմոռանալով միևնույն ժամանակ անձնական կյանքի մասին։ Ապրիլին ծնված մարդիկ գնահատում են կայունությունն ու ձգտւոմ են հոգու հանգստությանը։
Մայիս
Մայիսի մարդիկ դժվարությամբ են գնում զիջումների։ Սիրում են իշխել և պահանջել։ Իրենց տրամադրությունը հաճախ փոփոխվում է, իսկ խոսքը երբեմն ՝ վիրավորում։ Հաճախ մայիսի մարդիկ փոխում են իրենց սկզբունքներն ու գերակայությունները։
Հունիս
Հունիսին ծնված մարդիկ շատ խոցելի են, սակայն փորձում են դա թաքցնել։ Օժտված են տարատեսակ տաղանդներով, գործնական են, չեն սիրում հարաբերություններ պարզել և խուսափում են կոնֆլիկտներից։ Գերազանց մասնագետներ են իրենց ընտրած ոլորտում , և հաճախ հասնում են մեծ հաջողությունների։
Հուլիս
Հուլիսին ծնված մարդիկ ձգտում են անկախությանը։ Իրենց բնավորության հիմնական հատկություններն են՝ էգոիզմը, գոռոզությունը, դյուրագրգռությունը, առատաձեռնությունը։ Բացի այդ, իրենց մոտ շատ վառ ատահայտված են առաջնորդի հատկությունները։ Թեև հոգու խորքում բոլորին «վերևից» են նայում, լավ ընկերներ են։
Օգոստոս
Այս մարդիկ էմոցիոնալ են և էներգետիկ։ Այս ամիսը տվել է իրենց ինքնավստահություն, իմաստութնություն և պարզամտություն։ Հաճախ իրենք տաքցնում են իրենց հուզական ապրումները, և նույնիսկ երբ կյանքում ամեն բան գրողի ծոցն է գնում, նրանք կարողանում են ժպտալ և ասել, որ իրենց մոտ ամեն բան հիանալի է։
Սեպտեմբեր
Սեպտեմբերին ծնված մարդիկ գործնական են, խելամիտ և օժտված են բարձր ինքնագնահատականով։ Ձգտում են նյութական բարեկեցությոանը և հարմարավետությանը։ Սիրտը բացում են միայն ամենահարազատ մարդկանց, իսկ մնացածներին պահում են հեռավորության վրա։
Հոկտեմբեր
Այս մարդիկ բարդ և փոփոխական բնավորություն ունեն։ Հաճախ կասկածներ են ունենում այս կամ այն հարցի շուրջ և վախենում են սխալ գործելուց։ Ստեղծագործ մարդիկ են , որոնց անընդհատ էմոցիաներ են հարկավոր։
Նոյեմբեր
Նոյեմբերի մարդիկ առեղծվածային անձնավորություններ են։ Բավականին համառ են և նպատակասլած, կյանքում մեծ հաջողությունների են հասնում։ Սակայն հաճախ իրենց խանգարում են ներքին վախն ու չափազանց մեծ փառասիրությունը։
Դեկտեմբեր
Դեկտեմբերի մարդիկ տարբերվում են ներքին հանդարտությամբ և խոհեմությամբ։ Իրենք պրակտիկ են, իմաստուն և պատասխանատու։ Բաց են միայն մտերիմների համար, իսկ մնացած բոլորի հետ, որպես կանոն, սառնություն և հեռավորություն են պահպանում։