Instagram-ն արդեն ձանձրացնում է նույն դեմքն ունեցող աղջիկներով (Photo)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBlognews.am-ը գրում է.
Փքված շուրթեր, հաստ, անխնամ հոնքեր, սպիտակ մաշկ, արհեստական թարթիչներ և «անմեղ հայացք». այո՛, սա է Ինստագրամի համար լուսանկարվելու այսօրվա պահանջարկը: Տիկնիկի տեսք ունենալ է երազում այսօր յուրաքանչյուր երկրորդ աղջիկը: Կորել է անհատականությունը, բոլորը միանման են, եթե միանման էլ չեն բնությունից, ապա միանման են դառնում դիմահարդարման միջոցով:
Այս ամենն արդեն սկսում է ձանձրացնել. Ինստագրամը ողողված է նույն դեմքերով ու նույնանման սելֆիներով:
Աղջիկնե՛ր, մի կորցրեք ձեր սեփական ԵՍ-ը: Դա ավելի նորաձև ու հետաքրքրքիր է, քան այս համատարած թրենդը: