Լիլիթ Բաբասյանի խորհուրդները՝ նիհարել ցանկացողներին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼife.panorama.am-ը գրում է.
Ավելորդ քաշից ազատվելն ու առողջ սնվելը, թերեւս շատերին է մտահոգում, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Life.panorama.am-ը սննդաբան-դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի կնոջ հետ խոսել է առողջ սնվելու եւ այդպիսով ավելորդ կիլոգրամներից հրաժարվելու իր կանոնների մասին:
Մեզ հետ զրույցում Լիլիթը նախ խոսեց նախաճաշի կարեւորությունից.
«Հայերիս մոտ ամենատարածված սխալը նախաճաշից հրաժարվելն է, ինչը շատ կարևոր է: Միաժամանակ, մարդիկ առավոտյան նախաճաշի կարիք չեն ունենում, որովհետև երեկոյան նրանք ուտում են, իսկ առավոտյան օրգանիզմը դեռ հասցրած չի լինում դատարկվել: Օրը պետք է պարտադիր սկսել առավոտյան նախաճաշով: Բայց նաեւ պետք է հաշվի առնել կարեւոր հանգամանք՝ քնից 3 ժամ առաջ պետք է ոչինչ չուտել, դա վերաբերում է քաղցրավենիքին, բուտերբրոդներին ու նաեւ մրգերին, որը հայերը սիրում են հենց երեկոյան ժամերի ուտել: Եթե շատ է քաղցն անհանգստացնում, ապա կարելի է սպիտակուցներով հագեցած սնունդ օգտագործել կամ բանջարեղենային աղցան ուտել՝ բացառելով գազարը, կաղամբը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշում են, ճաշին շատ չեն ուտում, իսկ նրանք, ովքեր չեն նախաճաշում, ճաշի ժամին ուտում են շատ եւ ինչ պատահի, հետեւաբար արագ քաշ են հավաքում»,- նշեց Լիլիթը:
Դիետոլոգի կարծիքով՝ մրգեր օգտագործելիս եւս շատ կարեւոր է դրանք ճիշտ ընտրել.
«Մարդիկ շատ են սիրում խառը մրգեր ուտել, սակայն ճիշտ է, երբ ամեն օր միայն մի տեսակի միրգ ենք օգտագործում. Օրինակ, եթե այդ օրը կերել եք կանաչ խնձոր, ապա ողջ օրը պետք է ուտել միայն կանաչ խնձոր: Նաեւ անհրաժեշտ է հաշվի առնել մի կարեւոր հանագամանք եւս՝ միրգ պետք է ուտել մինչեւ ժամը 16:00-ն, ոչ՝ ավելի ուշ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ այստեղ: