Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, կասեցվել են 2012 թվականից՝ 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց այս մասով նաեւ ՀՀ ԱԺ-ում է գործընթաց սկսվել։
Մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվում է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ։ Այս խմբի անդամները հաստատվել են, սակայն կազմված են միայն իշխանական պատգամավորներից։ Խմբի ղեկավարը Հռիփսիմե Գրիգորյանն է, անդամներն են Արսեն Թորոսյանը, Գայանե Եղիազարյանը, Միքայել Թումասյանը, Մարիա Կարապետյանը:
Ընդդիմությունը ներկայացված չէ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում