Հղիության այս հաշվարկով որոշվում է պտղի այսպես կոչված գեստացիոն հասակը(տարիքը): Մանկաբույժն ու բուժքույրը հենց այս «օրացույցով» են հետևում պտղի աճին, զարգացմանը: Պտղի հասակը տարբերվում է բեղմնավորման կամ գեստացիոն տարիքից, որը երկու շաբաթով պակաս է և հաշվվում է փաստացի բեղմնավորման օրվանից:
Շատերը հղիության ժամկետը հաշվում են շաբաթներով: Դա շփոթությունից խուսափելու ամենահարմար և հասարակ միջոցն է: Օրինակ, եթե բժիշկն ասում է, որ դուք արդեն 10 շաբաթական հղի եք, ուրեմն բեղմնավորումը կատարվել է 8 շաբաթ առաջ, և ծննդաբերությունը տեղի կունենա մոտավորապես 30 շաբաթ հետո, քանի որ հղիության ընդհանուր տևողությունը 40 շաբաթ է:
Կա նաև հղիության ավելի մեծ միավոր` եռամսյակ: Եռամսյակները հղիության ընթացքը բաժանում են երեք փուլերի: Այդ փուլերից յուրաքանչյուրը տևում է 13 շաբաթ և ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, վիժումը սովորաբար տեղի է ունենում առաջին եռամսյակում, և այդ եռամսյակում է, որ պետք է ուշադիր լինել ճանապարհորդելիս, կտրուկ շարժումներ անելիս կամ գերծանրաբեռնված աշխատանքից: Առաջին եռամսյակը պտղի օրգանների արագ զարգացման և ձևավորման փուլն է: Իսկ երրորդ եռամսյակում, օրինակ, ավելի հավանական է հղիության պատճառով արյան ճնշման բարձրացումն ու արյան մեջ թունավոր նյութերի առկայությունը:
Աղբյուրը՝ impoqrik.am