ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 հոկտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Փոստի համաշխարհային օր, Ռումինիա՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահպանների կորպուսի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։
1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը:
1932– ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևյանը։
1936-ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսյոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը:
1943- ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:
1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:
1989- Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացել է Անատոլի Կաշպիրովսկու առաջին սեանսը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ:
2005- Մարզահամերգային համալիրը 5.7 միլիոն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել:
2006-հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ , IBO և IBF վարկածներով թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական գոտին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին:
1992- թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը:
2007- Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստ»-ի հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:
2008- երեկոյան Մոսկվայի հարավ-արեւմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ:
2010- Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ ապահովագրավճարը սահմանվել է 19-106 հազար դրամի սահմաններում:
2011– ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։
2017- Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն:
2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հադրութը գրավելու մասին, որը սակայն ժխտվել է որոշ աղբյուրների կողմից: Իրականում Հադրութն ադրբեջանցիները վերջնական գրավել են մեկ շաբաթ անց:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1201 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի (17-րդ դարից Փարիզի Համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:
1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն:
1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել:
1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը:
1757 —ծնվել է Ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող Կարլ 10-րդը:
1760 —Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից:
1780 —ձևավորվել է փոթորիկ, որը հայտնի է որպես 1780 թվականի Մեծ փոթորիկ, որը եղել է Ատլանտիկայի ամենամահացու փոթորիկը և իր գոյության 10 օրվա ընթացքում բերել է 22 000 մարդու մահվան:
1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:
1831- սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:
1835 –ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:
1874 —Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:
1857 —վախճանվել է ավստրացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչը:
1888- ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը:
1879– ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։
1906– ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։
1912- սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը:
1924 – վախճանվել է ռուս գրող Վալերի Բրյուսովը:
1940– ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոն Լենոնը։
1943 —Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան:
1959 —ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
1962– Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1967– ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոնը։
1967-վախճանվել է լատինոամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդատե Չե Գեվարան:
1967 –վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:
1974– ստեղծվել է Համաշարհային փոստային միությունը։
2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:
2008–մինչև 6150 կմ հեռավորությամբ երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։
2010 –վախճանվել է ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեն:
2017-վախճանվել է խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավար, «բժշկող» Ալան Չումակը:
2019-սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության ակունք»։
Կ. Խաչիկյան