Մոսկվան ուզում է Կիևին մեղադրել ՀԱՄԱՍ-ին զենք վաճառելու մեջ. Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական հետախուզական ծառայությունները Մերձավոր Արևելքում Ուկրաինան վարկաբեկելու արշավ են իրականացնում՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հարձակումը լայնածավալ սադրանքի համար օգտագործելով։ Այս մասին Facebook-ում հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչություն (ԳՀՎ)։
Ինչպես նշում է հետախուզությունը, ռուսական ԳՀՎ-ն արդեն ՀԱՄԱՍ-ին է փոխանցել ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում պատրաստված զենքեր, որոնք գրավվել են Ուկրաինայի մարտերի ժամանակ։ Հաջորդ քայլը, ըստ ռուսների պլանի, պետք է լինեն կեղծ մեղադրանքներն ուկրաինացի զինվորականների դեմ՝ իբր արևմտյան զենքն ահաբեկիչներին պարբերաբար վաճառելու մեջ։
Հերթական սադրանքն ուղղված է Ուկրաինայի զինված ուժերի վարկաբեկմանը, որպեսզի դադարեցնեն Ուկրաինային՝ արևմտյան գործընկերների ռազմական օգնությունը, ասվում է հաղորդագրությունում։