ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 հոկտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հոգեկան առողջության համաշխարհային օր, Տեսողության համաշխարհային օր, Եվրամիություն` Մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր, Կուբա` Իսպանիայից ազատագրվելու պայքարն սկսելու օր, Լեհաստան` Ծառատունկի օր, Ուկրաինա՝ Ստանդարտիզացիայի և մեթրոլոգիայի ոլորտում աշխատողների օր, Ֆիջի` Ֆիջիի անկախության օր, Հայաստան՝ Քիմիական զորքերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1725 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին:
1871 – վախճանվել է ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ Խաչատուր Լազարյանը:
1903 – ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Աշիկ Մանուկյանը:
1908 – ծնվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:
1909 – ծնվել է պատմաբան Հայկազ Ժամկոչյանը:
1913- օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է հայկական վիլայեթներում իրագործել բարենորոգումների որոշված ծրագիրը:
1935 –վախճանվել է հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաևը։
1947 –վախճանվել է նկարիչ և դիզայներ Արշակ Ֆեթվաճյանը:
1955– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Լյուսի Թարգյուլը։
1973 – վախճանվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը:
1982 –ծնվել է փոփ երգիչ Արամեն (Եղիազարյան Արամ):
1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտը ռմբակոծելուց հետո Մալիբեյլի գյուղի տարածքում խփվել է երկրորդ ադրբեջանական Су-25-ը, օդաչուն չի հասցրել կատապուլտի ենթարկվել:
-ավարտվել է հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը:
2006-ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:
2007- ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին:
2009- Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:
2011 –վախճանվել է հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը:
2012-Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:
2020-Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն երեկոյան հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
680 —կայացել է Կերբելի ճակատամարտը, որը սովորաբար դիտարկվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ:
732– տեղի է ունեցել Տուրի ճակատամարտը, որտեղ Ֆրանկերի հաղթանակը դիտարկվում է որպես մահմեդականներին Եվրոպայից դուրս քշելու շրջադարձային կետ:
1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող Աբել Թասմանը:
1684– ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը համարվող Անտուան Վատտոնը։
1731 –ծնվել է բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս Հենրի Կավենդիշը, որը բացահայտել է ջրի բանաձևը և «չափել» երկրագնդի կշիռը:
1780 – Կարիբյան ծովում սկսվել է մեծ մրրիկ, որը տևել է 6 օր, ավերվածությունների հետևանքով զոհվել են մոտ 27 000 մարդ։
1789 —հեղափոխական Ֆրանսիայում պետականացվել է եկեղեցական գույքը:
1810 – ծնվել է բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ժոզեֆ Ագուստին Շաոն:
1813– ծնվել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա»)։
1837 –վախճանվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն:
1846-անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասսերի կողմից հայտնաբերվել է Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնը:
1861 –ծնվել է նորվեգացի բնախույզ Ֆրիտյոֆ Նանսենը:
1865 —ամերիկացի ջոն Ուեսլի Հայատը արտոնագրել է սինթետիկ նյութից պատրաստված բիլիարդի գնդիկը:
1875 —վախճանվել է ռուս գրող, դրամատուրգ, Կոզմա Պրուտկովի կերպարի ստեղծող Ալեքսեյ Տոլստոյը:
1894 –ծնվել է ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր Պյոտր Իգնատովը:
1918-իռլանդական ծովում գերմանական SM UB-123 նավը տորպեդահարել և խորտակել է անգլիական մարդատար «Լանստերն» նավը , որի արդյունքում 500 մարդ է զոհվել:
1919 —Անտանտան և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի տնտեսական շրջափակում սկսելու մասին:
1933- աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում սկսել է վաճառվել լվացքի փոշի:
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի հրամանատար է նշանակվել Գեորգի Ժուկովը:
1956 —արտադրվել է առաջին սերիական Газ-М21 «Վոլգա» ավտոմեքենան:
1963– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը:
1975 – Պապուա Նոր Գվինեան անդամակցել է ՄԱԿ-ին:
1993-Հեյդար Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ:
-ամենօրյա հերարձակում է սկսել НТВ հեռուստաընկերությունը:
2001 –վախճանվել է վրացի խորհրդային աստղագետ Եվգենի Խարաձեն:
2007– Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը։
2010 –վախճանվել է բրիտանացի նշանավոր օպերային երգչուհի Ջոան Սազերլենդը:
2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանը մասսայական հրթիռային հրետակոծության է ենթարկել Ուկրաինան, եղել է 19 զոհ:
Կ. Խաչիկյան