Washington Post-ը ՊՊԾ գունդը գրավողներին որակել է որպես ահաբեկիչներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻնչպես հայտնի է, ամերիկյան Washington Postպարբերականը մարտի 16-ին անդրադարձել էր Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի մահվանը:
Մի շարք լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր, ոգևորվելով այն հանգամանքից, որ ամերիկյան լրատվամիջոցն անդրադարձել է այդ փաստին, փորձել էին հօգուտ իրենց օգտագործել հրապարակումը:
Սակայն նրանց ուշադրությունից վրիպել էր այն, որ Washington post-ի հրապարակման մեջ նշվում է, որ Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով (Artur Sarkisyan was detained on charges of aiding terrorists): Եվ դա այն պարագայում, երբ նույնիսկ տեղի իշխանություններն ու դատաիրավական կառույցները չեն օգտագործում «ահաբեկիչ» տերմինը՝ ՊՊԾ գունդի գրավողների մասին խոսելիս: