Եգիպտոսը քննարկել է Գազայի հատվածի հետ իր սահմանով մարդասիրական օգնության տրամադրումը.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսը քննարկել է ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Գազայի հատվածի հետ սահմանով մարդասիրական օգնություն տրամադրելու պլանները՝ սահմանափակ հրադադարի ռեժիմի շրջանակում, չորեքշաբթի հայտնել է Եգիպտոսի անվտանգության երկու աղբյուր, հաղորդում է Reuters-ը:
Օգնությունը կհասցվի Գազայի և Եգիպտոսի Սինայի թերակղզու միջև գործող Ռաֆահ սահմանային անցակետով, հայտնել են գործակալության անանուն աղբյուրները: