Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը և անդամները 2 տասնյակ քաղաքացուց ստացել են խոշոր չափի կաշառք

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարության բժշկասոցիալական փորձաքնության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի ու  նույն հանձնաժողովի անդամների կողմից երկու տասնյակ քաղաքացուց կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված, ապա ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնել է ՔԿ-ն։

ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ վարութային ու քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամ երկու բժիշկ-փորձագետների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող բուժվիճակագրի օժանդակությամբ, բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, տևողության ժամկետների սահմանման լիազորություններն իրականացնելիս, քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու համար, փորձաքննության դիմած, քննությամբ ինքնությունները պարզված 10 և ինքնությունները դեռևս չպարզված ևս 10 անձանցից 2018 թ․ դեկտեմբերից մինչև 2019 թ. ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում իրենց աշխատասենյակում պահանջել և որպես կաշառք են ստացել ընդհանուր առմամբ խոշոր չափերով 695.000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր անձից՝ 20.000-ից մինչև 55.000 ՀՀ դրամ գումարներով:

Այնուհետև, կաշառք ստացած գումարները հանձնաժողովի նախագահն օրվա վերջում բաշխել է հանցակիցների միջև՝ բժիշկ-փորձագետներից մեկին տալով 10.000-ական, մյուս բժիշկ-փորձագետին և բուժվիճակագրին՝ 5000-ական դրամ: 2023-ի հոկտեմբերին Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովի նախագահին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Երկու բժիշկ-փորձագետներին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ, բուժվիճակագրին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ առերևույթ կածառք տված Վանաձորի մի բնակչի՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։ Մյուս չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Առերևույթ կաշառք տված՝ ինքնությունները պարզված մյուս 9 անձանց նկատմամբ (1-ի պարագայում՝ մահվան, իսկ մյուս 8-ի դեպքում՝ գործուն զղջալու հիմքով) քրեական հետապնդում չի հարուցվել։

Գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալներից երկուսի շարժական և անշարժ գույքի վրա, որոշում է կայացվել վերջիններիս պաշտոնավարումը ժամակավորապես դադարեցնելու մասին:

Նշված 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: Նրանց մասով անջատված վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Մյուս մասով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում առերևույթ կաշառք տված՝ ինքնությունը չպարզված մյուս անձանց պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное