Մոսկվայի հայկական թանգարանում կանցկացվի «Սարյանին որոնելիս» մանկական վարպետության դասը
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանում տեղի կունենա «Սարյանին որոնելիս» մանկական վարպետության դասը: Այս մասին հայտնում է թանգարանի կայքը։
Դասախոսությունը և վարպետության դասը կվարի Մոսկվայի գլխավոր թանգարաններում և ԱՐՏ-տարածքներում հայերենով էքսկուրսիաների հեղինակ Մարի Մարտիրոսյանը:
Հանդիպման ավարտին յուրաքանչյուրը կստեղծի իր արվեստի գործը: Կպատրաստվի կոլաժ՝ հայ անվանի նկարչի ստեղծագործությունների մոտիվներով: