Իսրայելի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրորդ ճակատ բացելու փորձի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ԱԳՆ ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Ջոշուա Զարկան հոկտեմբերի 15-ին մեղադրել է Իրանին, որ փորձում է երկրորդ ճակատ բացել ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների՝ Սիրիայում զենք տեղադրելով կամ այն երկրի տարածքով ուղարկելով, հաղորդում է BBC-ն։
Արձագանքելով X սոցիալական ցանցում տարածված գրառմանը, որում նմանատիպ սցենար էր ենթադրվում, Զարկան ասել է. «Նրանք [իրանցիները] փորձում են»:
Հաղորդման բնագրում ասվում էր նաև, որ «իսրայելցիները վճռական են կանխելու» նման զարգացումը։ Դրան Զարկան պատասխանել է. «Մենք նույնպես»:
Սիրիան անցյալ շաբաթ մեղադրել էր Իսրայելին Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վրա հարձակումներ իրականացնելու մեջ։