Ռուսաստանը օգնություն կցուցաբերի Գազայի հատվածի երեխաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնությունը օգնություն կցուցաբերի Գազայի հատվածի երեխաներին, եթե նման խնդրանք լինի: Հայտարարել է է ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Նա նշել է, որ երեխաներին օգնելը պետք է քաղաքականությունից դուրս լինի, և եթե անհրաժեշտություն առաջանա, Ռուսաստանը կօգնի նրանց։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ պատերազմի ֆոնին Գազայի հատվածի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները։