Նեթանյահուն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երեկ երեկոյան նա բանակցություններ է վարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդի հետ, հայտնում է Haaretz-ը։
«Երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ Իսրայելի քաղաքացիների վրա ՀԱՄԱՍ-ի մահաբեր հարձակումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Նրա գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ «վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և առաջնորդական կարողությունները և գործադրում է բոլոր ջանքերը՝ չվնասելու ոչ մարտական խմբերին»:
Երկու ղեկավարները պայմանավորվել են կապ պահպանել միմյանց հետ։