Աշխարհի ամենահարուստ հայերը - 2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2017թ.-ի ցուցակում հայտնվել է 4 հայ գործարար: 2016թ.-ի համեմատ ցուցակում հայազգի միլիարդատերերի քանակի փոփոխություն չի արձանագրվել։
2017թ․-ի ցուցակում ներկայացված ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրջ կարողությունը գնահատվել է 6.8 մլրդ դոլար, 2016թ.-ի համեմատ նրա կարողությունն աճել է 1.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 202-րդ (-17) հորիզոնականը:
Երկրորդ ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.4 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ Կարապետյանի կարողությունն աճել է 0.3 մլրդ դոլարով։ Կարապետյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 564-րդ (+15) հորիզոնականը։
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը երրորդ մեծահարուստ հայն է, նրա կարողությունը գնահատվում է 2.3 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ աձանագրվել է աճ 0.1 մլրդ դոլարով: Էռնեկյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 896-րդ (+86) հորիզոնականը։
Չորրորդ ամենահարուստ հայը Ռոսգոսստրախի սեփականատեր Դանիլ Խաչաուրովն է: Նրա կարողությունը գնահատվել է 2.0 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշից ավել է 0.4 մլրդ դոլարով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1030-րդ (+245) հորիզոնականը: