Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին, որին վառելիքի կայանում պшյթյունից հետո փնտրում էինք բոլորս․ Մանե Գրիգորյան
ՖՈՏՈՀայաստան ԵՊԹ-ի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մահացել է նրա եղբայրը:
«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղային: Մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։
Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»,- գրել է Մանե Գրիգորյանը:
Լուսանկարն՝ այստեղ