Մեխիկոյի համալսարանի շենքի տակ հայտնաբերվել է ացտեկների ժամանակների օձի հսկա քարե գլուխ
ՄՇԱԿՈՒՅԹԱնցած տարվա երկրաշարժը մեծ անակնկալ բացահայտեց Մեխիկոյի իրավաբանական դպրոցի շենքի տակ՝ օձի հսկա գունավոր քարե գլուխ ացտեկների կայսրության ժամանակներից, գրել է Live Science-ը։
Օձի գլուխն ավելի քան 500 տարեկան է, երբ ացտեկները վերահսկում էին այս շրջանը, որն այդ ժամանակ բարգավաճող Տենոչտիտլան մայրաքաղաքի մի մասն էր։
Քանդակը հայտնաբերվել է 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել Մեխիկոյում 2022թ. սեպտեմբերի 19-ին։ Այն վնասել եւ փոփոխել է տեղագրությունը, որի հետեւանքով հայտնաբերվել է օձի քարե գլուխը շենքի տակ, որը եղել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մի մասը։
Քարե օձը 1,8 մետր երկարություն, 0,85 մետր լայնություն եւ 1 մետր բարձրություն ունի, կշռում է մոտ 1,3 տոննա։ Քանդակի վրա պահպանվել են մի քանի գույներ, այդ թվում կարմիր, կապույտ, սեւ եւ սպիտակ։
Գույնը պահպանվել է քանդակի մակերեսի մոտ 80 տոկոսի վրա։ Նախաստեղծ վիճակում քանդակը պահպանելու համար գիտնականների թիմը օձի գլուխը բարձրացրել է հողից ամբարձչի օգնությամբ եւ նրա շուրջ բարձր խոնավությամբ խցիկ ստեղծել։ Այդ խցիկը թույլ է տալիս աստիճանաբար կորցնել խոնավությունը՝ պահպանելով քանդակի գույնը, նշվել է բնության պահպանության մասնագետ Մարիա Բարախաս Ռոչայի հայտարարությունում, որը երկար ժամանակ աշխատել է քանդակի վրա։