Գրականության՝ բոլոր ժամանակների ամենատաղանդավոր վարպետներից ոմանք հայտնի են դարձել նաև իրենց տարօրինակ սովորությունների շնորհիվ. ներկայացնում ենք այդ սովորություններից մի քանիսը.

 

Ջեյն Օսթին

Картинки по запросу jane austen

Կենտրոնանալու ու գրելու համար Ջեյնը վերցնում էր թուղթ ու գրիչ և պարզապես գրում այն, ինչ գալիս էր մտքին. Հաճախ դա կարող էր լինել ընդամենը մեկ նախադասություն. «Մայրիկը սենդվիչ է ուզում, մի մեծ համեղ սենդվիչ»։

 

Ջեյմս Ջոյս

Картинки по запросу james joyce

Ջոյսը բավականին տաքարյուն մարդ էր, և բոլորը գիտեին, որ կարողանում էր գրել միայն այն դեպքում, երբ խորտակվող նավի վրա էր։ Համաձայն տարբեր վկայությունների՝ նա նույնիսկ հավելավճար էր տալիս նավաստիներին, որ վերջիններս նավն ուղորդեին այնպես, որ այն հարվածեր ժայռերի ու սկսեր սուզվել, և Ջոյսը կարողանար ստեղծագործել։

 

Զորա Հարսթոն

Картинки по запросу zora hurston

Լուսավորյալ այս կնոջն անհրաժեշտ էր քար լռություն, որպեսզի կենտրոնանար գրելու վրա, ուստի նա աշխատանքի վերցրեց մի մարդու, ում միակ պարտականությունն էր փակել Զորայի ականջները, մինչ նա գրում էր։

 

Վիրջինիա Վուլֆ

Картинки по запросу virginia woolf

Բրիտանացի հայտնի վիպագիրը կարողանում էր լավ աշխատել միայն այն դեպքում, երբ վանդակի մեջ փակված տղամարդու կողքին էր, ով անընդհատ բղավում էր. «Բաց թող ինձ»։ Վիրջինիան, առանց հայացքը բարձրացնելու իր գրքից, պատասխանում  էր՝ երբեք, և նոր մտքերով շարունակում գրել։

 

Վիլյամ Ֆոլքներ

Картинки по запросу william faulkner

Լեգենդար այս գրողը նույնիսկ մեկ բառ չէր կարողանում գրել մինչ այն պահը, երբ տեսնում էր արտաքնապես իրեն նման մի մարդու շարժուն ավազի մեջ սուզվելիս։ Որքան նման էր սուզվող մարդը Ֆոլքներին, այնքան գրելն ավելի լավ էր ստացվում։ «Շառաչ և ցասում» ստեղծագործությունը գրելու ընթացքում Վիլյամն ականտես է եղել ավելի քան 600 իրեն նման մարդկանց մահվանը։

 

Էռնեստ Հեմինգուեյ

Похожее изображение

Իր հարուստ ստեղծագործական կարիերայի ընթացքում Էռնեստը հայտնի էր գրելով միայն այնպիսի պատմություններ, որի հերոսներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին այլ մարդկանց ուտելիքը վերցնելով։ Հեմինգուեյի գրվածքների նախնական տարբերակներում նկարագրվում էին տասնյակ դեպքեր, երբ հերոսները վերցնում էին այլ մարդկանց ուտելիքը վերջիններիս բացակայության ընթացքում։ «Հրաժեշտ զենքին» գրքի սկզբնական տարբերակը սկսվում էր հետևյալ տողով. «Ուտելիքն իրենը չէր, նա ձեռք տվեց ուտելիքին և հետո արեց նույնը երկրորդ անգամ»։ Սակայն հրատարակությունը, Հեմինգուեյի խմբագիրները հեռացնում էին ուրիշի ուտելիքին վերաբերող նմանատիպ բոլոր տողերը, ինչը շատ էր վշտացնում գրողին։

 

Թոնի Մորիսոն

Картинки по запросу morrison toni

Նոբելյան մրցանակ ստանալիս ելույթ ունենալու ժամանակ Թոնին խոստովանեց, որ սկսում է իր ստեղծագործական օրը միայն իր թաղամասի բոլոր աղբանոցներում մի քանի ժամ Ամելիա Իըրհարթի մարմինը փնտրելուց հետո։ Նա ասում է. «Ես միայն ստուգում եմ աղբանոցները, և եթե մարմինն այնտեղ չէ, նշանակում է՝ ես երբեք չեմ գտնի նրան։ Այդ անվերջ փնտրտուքն ինձ ստիպում է գրել, շարունակել ստեղծագործել»։