ՑԱԽԱԼ-ը մեղադրում է Իրանին եւ նորից պաղեստինցիներին կոչ անում հեռանալ Գազայի հարավ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ներկայում օգնում է ՀԱՄԱՍ-ին՝ հետախուզական տվյալների եւ ինտերնետում հակաիսրայելական տեղեկություններ տարածելու դիմաց, ասել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, տեղեկացրել է Haarertz-ը։
Նրա խոսքով, երբ «Իրանի պրոքսիներն Իրաքում, Եմենում եւ Լիբանանում միջոցներ են ձեռնարկում, դա տեղի է ունենում Թեհրանի հրամանով։ Նա նաեւ տեղեկացրել է, որ անցած օրը ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել «լիբանանյան 5 ահաբեկչական օղակների»։
Նա նորից Գազայի հյուսիսային մասի պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել հարավ նախքան ցամաքային ներխուժման սկսվելը՝ ավելացնելով, որ նրանք չպետք է լսեն ՀԱՄԱՍ-ին, որը նրանց ասում է մնալ տեղերում։