Հալեպի միջազգային օդանավակայանը նորից շարքից դուրս է եկել իսրայելական ավիահարվածների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի միջազգային օդանավակայանը նորից շարքից դուրս է եկել իսրայելական ավիահարվածների պատճառով, տեղեկացրել է SANA սիրիական պետական լրատվական գործակալությունը։
«Ժամը մոտ 13.25-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովի կողմից Լաթաքիայի արեւմուտքում, հարվածելով Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչը հանգեցրել է թռիչքուղու վնասման։ Օդանավակայանը փակ է»,- նշվել է հաղորդագրությունում։