Բայդեն. ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է միասին աշխատեն գլոբալ խնդիրները լուծելու համա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, որը դիտվում է որպես հաջորդ ամիս Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հնարավոր հանդիպման նախադրյալ, հայտնում է AP-ն։
Կողմերն ուսումնասիրում են լարված հարաբերությունների կայունացման հնարավորությունը Ուկրաինայի և Իսրայելի հակամարտության ֆոնին։
Սպիտակ տունը նշել է, որ Բայդենն ընդգծել է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը պետք է պատասխանատու կերպով կառավարեն մրցակցությունն իրենց հարաբերություններում և սատարեն հաղորդակցության ուղիների բացմանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է միասին աշխատեն գլոբալ խնդիրները լուծելու համար։
Վանն այցով գտնվաում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ է ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հոկտեմբերի 27-ի իր ուղևորության ընթացքում նա երկրորդ անգամ հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։