Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ. թուրք վերլուծաբան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ermenihaber.am-ը զրուցել է թուրք լրագրող, քաղաքական վերլուծաբան, «The Philos Project»-ի գիտաշխատող Ուզայ Բուլութի հետ, ով նախկինում բնակվել և աշխատել է Անկարայում:

Նա զբաղվում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմականության ուսումնասիրման հարցերով։ Հետազոտել և վերլուծել է Ադրբեջանի՝ 2020-2023 թվականների պատերազմն ու ցեղասպանությունը Արցախի դեմ։

- Պանթուրքիզմը և իսլամական ջիհադը 2020-2023 թվականների ադրբեջանա-թուրքական պատերազմի շարժիչ գաղափարախոսություններն են, որը նաև ներառում էր ցեղասպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ։ Պանթուրքիզմի (այսինքն՝ թուրքիզմ, պանթուրանիզմ կամ թուրանիզմ) գաղափարախոսությունը պնդում է ենթադրյալ թուրքական ռասայի գերազանցությունը և ցանկանում է բոլոր «թուրքերին»  համախմբել «Թուրան» կոչվող երկրի ներքո, որը կտարածվեր Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք։

Հիմնականում այն թիրախավորում է Կենտրոնական Ասիան, այդ թվում՝ Ռուսաստանի որոշ հատվածներ։ Որպես նմուշ կարող եք նայել 2021-ի հետևյալ նկարին՝

Այն ցույց է տալիս թյուրքալեզու աշխարհի քարտեզը, որն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կոալիցիոն գործընկեր և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիից։

Քարտեզը ներառում է ոչ միայն Թուրքիան, այլև  հարավային Ռուսաստանի և Սիբիրի զգալի տարածքներ, Հունաստանի և Բալկանների մի մասը, Կենտրոնական Ասիան, Չինաստանի Սինցզյան շրջանը, Մոնղոլիան և Իրանը։ Այսինքն պատկերված է այսպես կոչված «Մեծ Թուրանը»։

 

Հետևաբար Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ, որն արգելափակում է իրենց թուրք-թուրանիստական ծրագիրը։ Այդ իսկ պատճառով նրանք նպատակ ունեն վերացնել Հայաստանը քարտեզից։ Դրա համար էլ Արցախի դեմ պատերազմն ու ցեղասպանությունը միայն Արցախին չի վերաբերում, միայն Արցախի մասին չէ։ Թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ ասում են, որ հաջորդ թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եթե դա իրականացվի, ապա այս ծավալապաշտական և իսլամական-գերկայնության գաղափարախոսության ծրագիրը կվտանգի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը ու կայունությունը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի դերը պանթուրքիստական նախագծում։

- Պատմության ընթացքում դարեր շարունակ եղել են ռուս-թուրքական պատերազմներ և մրցակցություն Ղրիմի, Ուկրաինայի, Մոլդովայի, Սև ծովի և Կովկասյան լեռների հսկայական տարածնքերի համար և ինչպես նշում է պատմաբան Միքայել Յալանուզյանը. «Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, մինչ օրս երկու կայսրությունները մարտի դաշտում բախվել են 12 անգամ։ Ռուսական և թուրքական կայսրությունների մրցակցությունը տարածվել է մինչև Կովկաս, Ղրիմ, Բալկանյան թերակղզի՝ ընդգծելով նրանց ռազմատնտեսական շահերը Սև ծովի ավազանում։ Չնայած փոփոխվող հաջողություններին Ռուսաստանը կարողացավ այդ պատերազմների ժամանակ Թուրքիային դուրս մղել հյուսիսից և հյուսիս-արևելքից, ինչպես նաև Կովկասից»։

 

Վերոնշյալ և շատ այլ տարածքներ նույնպես գտնվում են այն վայրերում, որոնք  այսօր պանթուրքիստները պնդում և համարում են թուրքական հող։ Եթե այս պանթուրքիստական նախագիծը իրականանա, անշուշտ, Ռուսաստանը չի մնա որպես հիմնական խաղացող։ Ի վերջո, Ռուսաստանը թուրքերի կողմից կհեռացվի և տարածաշրջանից դուրս կմնա։ Պանթուրքիզմը թուրքական և իսլամական-գերկայնության գաղափարախոսություն է և Ռուսաստանի այն համոզմունքը, թե ինքը կշահի պանթուրքիզմից և Թուրքիայի ու Ադրբեջանի ջիհադիզմից, մոլորություն է։

Ցավոք, պանթուրքիզմը զարկ է ստացել 2020-23-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ցեղասպանության արդյունքում։ Արդյունքը քաջալերում է Թուրքիային շրջանցել Ռուսաստանը՝ ստեղծելով ուղիղ առևտրային էներգետիկ երթուղի դեպի Կենտրոնական Ասիա և Սիբիր։

Ինչպես նշել է հայտնի լրագրող Էլիսոն Թահմիզյան Մուսը․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանք Արցախում չկարողացան օգտագործել տրոյական ձին և թույլ տվեցին կործանել այն մարդկանց (հայերին), որոնց հետ ուս-ուսի կռվել են դարեր շարունակ»։

Ակնհայտորեն Թուրքիան Ռուսաստանին որպես դաշնակից չի տեսնում։ Այս երկու պետությունների ռազմավարական նպատակներն ու աշխարհայացքը սկզբունքորեն տարբեր են։ Թուրքիան պարզապես օգտագործում և շահագործում է Ռուսաստանին տարածաշրջանում իր ծավալապաշտական նպատակների համար՝ հայերին վերացնելու համար։

Եթե պանթուրքիստները հաղթանակ տանեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապա նրանք մեծ սպառնալիք կստեղծեն Ռուսաստանի դեմ։

«Jamestown» հիմնադրամի համար Փոլ Գոբլի 2011 թվականի զեկույցում նշվում էր, որ Ռուսաստանին ավելի ու ավելի էր անհանգստացնում Մոլդովայի գագաուզ փոքրամասնության վրա Թուրքիայի աճող ազդեցությունը։

 

Նախկինում Հայաստանը և Ռուսաստանը ունեցել են պատմական նշանակալից հարաբերություններ և Ռուսաստանը պետք է ձգտի կասեցնել այս աղետալի պանթուրքիստական նախագիծը, ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Ռուսաստանի, Բալկանների, Արևելյան Եվրոպայի և Ասիայի անվտանգության համար։

Փաստացի սա այն տարածքն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կարող էին համագործակցել իրենց փոխադարձ շահերի համար։ Այսպիսով և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը պետք է պաշտպանեն և աջակցեն Հայաստանի ինքնապաշտպանությանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականցվող ցեղասպանական հանցագործություններից։ Նրանք պետք է կանգնեցնեն այս իմպերիալիստական պանթուրքիստական նախագծի իրագործողներին, որոնք փորձում են վերստեղծել Կենտրոնական Ասիան որպես թուրքական կայսրություն՝ վերացնելով Հայաստանը և վերածելով այն ոչ ինքնիշխան, թուրքական գավառի։ Սա է այն ամենը, ինչը Հայաստանի իշխանությունները պիտի ձգտեն հասկացնել աշխարհին։

- Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այս պահին հարաբերություններն ի՞նչ փուլում են։

- 2020 թվականից ի վեր աշխարհն ականատես է եղել 1915 թվականին Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության կրկնությանը։ Թուրքիան հայերի դեմ նացիստական կառավարության պես է գործում։ Թուրքիայի աչքերում Հայաստանը կա՛մ պետք է դադարեցնի գոյությունը, կա՛մ ամբողջովին պետք է կախված լինի Թուրքիայից, ճիշտ այնպես ինչպես օսմանյան նահանգը (վիլայեթը):

Երկուսն էլ անընդունելի տարբերակներ են Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար։Այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է ընկնի Թուրքիայի կողմից այսպես կոչված նորմալացման պահանջների ծուղակը։

Այս պահին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինքնասպան հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում չպետք է լինի, քանի դեռ Թուրքիան քաղաքակիթ պետություն չի դարձել։

 

- Դուք բոլորովին չեք կիսում Էրդողանի քաղաքականության և կառավարության հիմնական սկզբունքները, թեև նա վերընտրվեց։ Ի՞նչ հետևանքների է հանգեցրել այս դիրքորոշումը ձեզ համար։

- Վերջին 8 տարում ես ինքնակամ աքսորի մեջ եմ։

- Ըստ Ձեզ՝ «Զանգեզուրի միջանցքը» կոչվածը կդառնա՞ իրականություն։ Թուրքիան կհաջողի՞, թե՞ Հայաստանը թույլ չի տա։

- Պանթուրքիստական նախագիծը պահանջում է  «Զանգեզուրի միջանցք», որը Թուրքիան Նախիջևանով կկապի Արբեջանի հետ, իսկ հետագայում ողջ «թուրքական աշխարհի» հետ և  Հայաստանը միայն իր գոյությամբ միշտ է դա կանխել։

Այժմ թուրքական լրատվամիջոցները զբաղված են հակահայկական քարոզչությմաբ՝ ուղղված հատկապես Հայաստանի հարավին։ Հատկապես աչքի զարնող էր հոկտեմբերի 5-ի էրդողանամետ «Թուրքիա» թերթի վերնագիրը։ Այն Սյունիքի (Զանգեզուր) հայերին վերաբերում է որպես «օձ»,  «ավազակախմբեր» և «ահաբեկիչներ», որոնք ռազմական պատրաստություն են ստանում արևմտյան զինվորներից և Իրանից։ Երբ թուրքական լրատվամիջոցներն օգտագործում են նման բառեր, նրանց նպատակն է նախապատրաստել հանրությանը «թշնամու» դեմ առաջիկա պատերազմին։

Մինչդեռ սեպտեմբերի 26-ին Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտնել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը  շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, այն ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։

Կարծում եմ, որ Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի տարածաշրջանային և համաշխարհային տերությունների հետ դաշինքների հրատապ ամրապնդումը, այլ ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի։

- 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի դերը հարավային Կովկասում զգալիորեն աճել է։ Այս հանգամանքը հաշվի առնելով ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն է նոր պատերազմի հավանականությունը։

- Թուրքիան և Ադրբեջանը, չնայած բազմաթիվ «հրադադարների», 2020-ից ի վեր՝ չեն դադարեցրել իրենց պատերազմը հայերի դեմ։ Էրդողանի և Ալիևի պես ցեղասպան բռնակալներին հանգստացնելը չի կարող կանխել պատերազմը։ Ընդհակառակը որքան շատ են փոխզիջումները, այնքան ավելի շատ են պահանջները։

Հետևաբար  կարծում եմ, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր տարածաշրջանային և գլոբալ դաշինքները, ամրացնի հարաբերություններն իր դաշնակիցների և գործընկերների հետ, հզորացնի բանակը և ծավալի համաշխարհային տեղեկատվական արշավ՝ աշխարհին ասելու, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքիստական, իմպերիալիստական ծրագիրը իրականանա, թուրքական ուժերը կշարունակեն մահ, վնաս և ավերածություններ պատճառել ոչ միայն հայերին, այլև տարածաշրանի միլիոնավոր մարդկանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»
Самое популярное