Վաչագան Ղազարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։ Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Մհեր Հակոբյանը։
Նշենք, որ նշված անձինք մեղադրվում էին շորթման մեջ, ինչի մասին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահը։