Դիրքային պատերազմը հսկայական ռիսկեր է պարունակում Ուկրաինայի Զինված ուժերի եւ պետության համար. Զալուժնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին բրիտանական The Economist պարբերականի հոդվածում նշել է, որ հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ անցնում է դիրքային պատերազմի նոր փուլի՝ ստատիկ եւ հյուծիչ մարտերով։
Զալուժնին նշել է, որ դիրքային պատերազմը շահեկան է Ռուսաստանի համար եւ նրան հնարավորություն կտա վերականգնել ուժերը, ինչն արդյունքում սպառնալիք է պարունակում ոչ միայն Ուկրաինայի ԶՈւ-ի, այլեւ Ուկրաինայի համար՝ որպես պետության։ Նրա կարծիքով՝ Ուկրաինային հաղթանակի համար անհրաժեշտ են առանցքային ռազմական հնարավորություններ եւ տեխնոլոգիաներ։
Դիրքային պատերազմի որոգայթից դուրս գալու համար Ուկրաինան, կարծում է Զալուժնին, պետք է գերազանցություն ունենա օդում, ռադիոէլեկտրոնային եւ հակամարտկոցային պայքարի բարելավված հնարավորություններ, ականազերծման նոր տեխնոլոգիաներ եւ ավելի մեծ թվով պահեստայինների զորակոչելու եւ ուսուցանելու հնարավորություն։
Չի կարելի թերագնահատել Ռուսաստանին։ Նա մեծ կորուստներ է կրել եւ շատ զինամթերքներ ծախսել։ Բայց նա դեռ երկար գերազանցություն կունենա սպառազինությունների, տեխնիկայի, հրթիռների եւ զինամթերքների հարցում։ Նրա պաշտպանական արդյունաբերությունը մեծացնում է արտադրության ծավալները՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ Դիրքային պատերազմը երկարատեւ պատերազմ է, որը հսկայական ռիսկեր է պարունակում Ուկրաինայի Զինված ուժերի եւ պետության համար։ Նոր, ինովացիոն մոտեցումները կարող են նորից դիրքերի այս պատերազմը վերածել մանեւրների պատերազմի։